top of page

Գեշտալտ

Ապրել փոքր շրջանում,

Տեսնել մի քիչ մեծ շրջանը,

Ապրել մի քիչ մեծ շրջանում,

Տեսնել մի քիչ ավելի մեծ շրջանը։

Շրջան չէ, թեկուզ թող լինի դարաշրջան,

Կամ ժամանակավոր շրջան։

Ես մեծ շրջան,

Ես փոքր շրջան։

Հարցերս կարծրացել են սրտիս շրջանում։

Խորը շուուունչ, արտաշուուուունչ,

Սոոոո հաաամմմ։

Հիմա  ավելի եմ մեծացրել շրջանս։

Լավ է զգալը գալարումները աղիքներումս,

Քան շրջանում ժամանակավոր սառեցումս։

Սերոտոնին,

Էնդորֆին,

Դոպամին:

Ես իմ հորմոններն եմ,

Ես իմ մարմինն եմ,

Ես՝ մատերիա,

Ես՝ ավելի նուրբ մատերիա,    

Ես՝ մանրէ,

Փո՞քր եմ, թե՞ մեծ եմ:

Մեծացել եմ։

Սերոտոնին,

Էնդորֆին,

Դոպամին:

Ես` ուրախություն,

Ես` սեր,

Ես, ախր, ռիթմ եմ 

Համամարդկային 

Երաժշտության մեջ։

Ես չեմ կարող սխալվել:

Սխալվել եմ միգուցե,

Համամիտ եմ կամ անմիտ եմ։

Սո ցա լի զա ցիա,

Իզա լի զա ցիա,

Կա նա լի զա ցիա:

Մտածում եմ՝ փոքրը մեծին

Կհասկանա՞:

Տուկ-տուկ, տուկ-տուկ, տուկ-տուկ, տուկ-տուկ:

Մտածում եմ՝

Մենք ենք գնու՞մ, թե՞ մեզ տանում են։ 

*

Վանուհի

Megi_pic.JPG

Ունեմ բազմաթիվ սպիներ,

բայց եթե խոսել, ապա վերջինի՝

հեշտոցիս մասին։ 

ծննդաբերությունը սիրուն էր ու կյանքիս ամենաերջանիկ․․․ 

բայց երեխան որոշեց ծնվել ՝ բռունցքը գլխին մոտ։

պապան հետո կասի․ «իմ տղեն ա, պայքարող ա լինելու»։

իսկ ես կցավամ,

ու ես կիմանամ՝

էս սպին երկար ա մզզալու, գոռալու, արգելելու, ուզելու։ 

 

․․․ հիմա հիշում եմ, 

արդեն ստիպված եմ հիշեցնել, որ ինձ ցավում ա, 

որ ինձ հետ հնարավոր չի

ուրիշների նման, ես կարամ փախչել, 

կարամ չուզենալ ուրիշ մարմին։
Էդ սպին մագնիս ա,

հավաքում ա մայիսի 22-ից հետո եղած հպումները, 

ցավերն ու հաճույքը։ 

ու էդ սպին ցուցիչ ա, 

ինքը հոգի ա դարձել հեշտոցիս համար։ 

*

«դու էլ չկաս»․

վերջին կետ՝

մինչև պայթելը

 

իսկ ո՞վ կա,

դո՞ւ, որ կուզեիր ինքդ չլինել,

երեխա՞ն, որ չգիտի՝ ինչ ա լինելը։ 

 

չէ՛, ասա․

իրո՞ք մտածում ես՝ չկա՞մ,

հա՞։

 

մի՛ կերակրի,

եթե իրոք չկամ։

թող մեռնեմ․․․

մարմնով էլ

 

կամ թող լինեմ ես

*

Մեգի

Պատերազմ ա

Պատերազմ ա.

Պատ ու երազ ա:

Փոստի դռանը ՈՄԱ-յի պլակատն ա՝

«Պաշտպանիր զավակիդ»։

Չէ՞ որ դու հայ ես.

Կռվել սովորի՛ր,

Չէ՞ որ դու կին ես.

Նրբագե՛ղ եղիր։

Չէ՞ որ դու մայր ես.

Հոգատա՛ր եղիր,

Զավակ ունեցի՛ր,

Բանակ ուղարկի՛ր,

Երազի՛ր, որ հետ գա։

Պատերազմ ա.

Պատ ու երազ ա։

Իջել եմ ավտոկայան:

Մանկության ընկերս

պաշտպանեց թեկնածուականը։

Վաղը զինկոմ կգնամ՝

Բանակին ասեմ,

Որ ինքն էլ զինվոր չի,

Մայրն էլ զինվորի մայր չի,

Գիտությունն էլ զենք չի։

Մեջքով շրջվել եմ Կիրովականին,

Սարերին, կյանքին,

Դիմացս զինխանութ ա, 

պատին՝ զինվոր երեխու պլակատ ա:

Պատ ու երազ ա.

Պատերազմ ա։

*

Շուշանիկ

Shushanik_pic1_edited.jpg
Պատերազմ ա Պատ ու երազ ա Փոստի դռանը ՈՄԱ-ի պլակատն ա՝ «Պաշտպանիր զավադկիդ» Չէ որ դու հայ ե

բա(յ)ց

լինել, թե՞ չլինել… ու հենց այս է խնդիրը,

նեղանալ չափերից (չ)ափավորների,

թե՞ բացվել, տարածվել, ինչքան մեր անչափը ների,

լինել, թե՞ չլինել երբեք,

երբեքով սկսվող խոստումները պահող, պահածները գտնող, գտածները բացող, բացածները փակող,

 

ես չեմ հասկացել,

աչքի տեսածով, տեսածի աչքով չափողներին, 

տեսած չափածով, անչափ փակածով խոսողներին։

 

շա՜տ բան չեմ հասկացել միշտ,

չափերիս մեջ չեմ մնացել,

սխալ խաղեր եմ խաղացել, սխալ շորեր կարել, սխալ կարեր բացել, լացել,

գնացել, սխալ տեղ էլ մնացել։

 

բայց, բայց, բայց, բայց, այնուամենայնիվ, լինենք, թե՞ չլինենք, 

միգուցե հենց սա է խնդիրը։

*

Lիլիթ

Ազգային պարանոյա

Մինչև ծնվելդ դու ազգային հարստություն ես,

Գենի կրողը, պատմություն շարունակողն ու կերտողը,

Ծնվելուց հետո՝ ազգային թերագնահատականն ու մեղքերի կրողը։

 

Երբ ծնվում ես, քեզ բարուրում են,

Փաթաթում հասարակության փտած արգասիքների քաքուփալասով,

Որ ողջ կյանքդ քեզ զգաս էդ գարշանքով փաթաթված,

Քեզ զգաս առնետի պես հասարակության ղափանգում հայտնված։

 

Եթե ծնվել ես աղջիկ, ուրեմն ես քեզ ու մեզ շնորհավորում եմ,

Մեր թափառող օազիսը ևս մեկով համալրվեց։

 

Քեզ ոչ ոք չի ասի, բայց դու կզգաս ու կհասկանաս,

Որ քո ծնվելուց հետո, երբ պորտալարդ կտրեցին,

Ծնողներդ զգուշությամբ դա անցկացրին վզիդ`

Որպես պարտադրանքի պարան,

Որ հետո էդ պարանը ձեռքից ձեռք փոխանցեն։

 

Ինձ ու ինձ նման շատ աղջիկների մեծացրել են

Չարչիական մտածողության կրողները։

Ու անգամ էս նախադասության մեջ իրանք «կրողներ» են, մենք` «կրվողներ»։

 

Մենք մեզ մեկ-մեկ մարդկանց լեզուների տակի ոսկոր ենք զգում։

Մեզ ստիպում են, որ զգանք,

Թե սպիտակ ագռավ(նԷ)ր ենք,

Քայլող արգանդ(նԷ)ր,

Ուղեղային արատ(նԷ)ր,

Հիստերիայի բարձրագույն դրսևորում(նԷ)ր,

Ու իրանք երբեմն հաղթում են։

 

Ու ստիպում, որ մենք մեզ (Չ)աղջիկ զգանք։

*

Մերի

Վարդագույն զայրույթ

վարդագույն հողաթափերս 

չըլփ-չլփում են ցեխի մեջ…

 

կաթ, կաթ, կաթ

անձրև ա գալիս

կաթ, կաթ, կաթ

արցունքներս թափվում են։

կաթիլներն ապակուց գլորվում են։

այտերիս մնում են կաթիլների հետքերը։

-գոռա՛ց,

-ո՞վ գոռաց։

-կայծակը՛

-թե՞ պապան

երևի երկուսը միասին

մեկ, երկու, երեք

պապայի ձեռքը բռնել ա դաստակս 

-ցավու՞մ ա,

-շա՜տ։

արցունքներիս փոխարեն արդեն անձրևն ա հոսում այտերիս վրա։

վարդագույն հողաթափերս 

չըլփ-չլփում են ցեխի մեջ։

անձրևոտ եղանակը ու ցեխի

համը դեռ կոկորդումս են։

Էլի եմ լացում, անձրև ա գալիս

միայնակ եմ իմ մտքերի հետ։

- էլի գոռու՞մ են

համ կայծակը, համ էլ արդեն ես։։։

*

ֆուրիա

alla.png

♫Դե՜, փոքրի՜կ ջան, նանիկ արա…♫

00:00 / 02:35

Ախպորս մի տարի առաջ էրեխա ծնվեց։

Աղջիկ վերագրեցին։

 

Նայում եմ իրան ու մտածում.

«Իրան է՞լ են ոնց ինձ շներով վախացնելու, 

որ հավերժ ուշ ժամի վախենա դուրսը լինել։

  Իրա ձեռքից է՞լ են ծանրությունը խլելու, 

որ բազուկները չզորեղանան։

  Փոխարենը մտածելու, որոշումներ կայացնելու, 

           որ միտքը չպայծառանա։

  Հետևից ընկած ման գալու, 

           որ տկար մեծանա։

  Իրան է՞լ են ոնց ինձ հավերժ թելադրելու՝

           ինչ անի, ինչ չանի.

mayranush.png

երբ ու ոնց շպարվի, 

սեփական մազերի հետ ոնց վարվի,

ինչ հագնի, ինչ չհագնի,

ում լսի, ում չլսի,

երբ խոսա, երբ լռի,

ինչ ասի, ինչ չասի, 

           ուր գնա, ուր չգնա,

ինչ դառնա, ինչ չդառնա,

ում գլխից անպակաս լինի,

 

ում ծառայի,

 

ում հնազանդվի։

 

  Իրան է՞լ են ոնց ինձ նորից ու նորից թևաթափ անելու, 

           որ հեռուն չթռչի»։

 

Ինձնից շուտ ատամ հանեց․ 

Գուցե ինձնից շուտ ըմբոստանա՝ 

 

Իրանից գողացված ուժը հետ խլի,

Բոլորից բարձր խոսա,

Իր կյանքով ապրի,

Իր կարիքին ծառայի,

Իր ուրախությունը փայփայի։

 

Նայում եմ իրան ու մտածում․

«Բա իմ սիրտը կդիմանա՞,

եթե ուղղակի հնազանդվի»։

             

*

Մայրանուշ

Кто меня слушает?

00:00 / 00:53
30_raven_02-01.png

(Стою перед зеркалом), уродство какое-то

Скулит, скребет, пустота кругом.

Неуверенное, горбатое, лает и жалуется,

Бросилось на меня и винит в одном.

 

-Что ж ты трусишка, чего ты там боишься?

-Никчемная дура, хватит бояться!

-Чего стоит одно твое слово?

Что-то там мямлишь, а кто тебя слушает?

 

Оборачиваюсь. Видеть его не хочу.

И слышать не хочу. ПУСТЬ ОНО УЙДЕТ!

Кулаки болят, лучше промолчу,

Но я кричу, кричу, а кто меня слушает..?

*

Татя

bottom of page